Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց 
կյանքեր փրկած դեռահասներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացված ահաբեկչության  ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներ Արտեմ Դոնսկովին, Նիկիտա Իվանովին և Իսլամ Խալիլովին մեդալ է շնորհել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով համապատասխան հրամանագրին:

Դպրոցականները, ովքեր դպրոցից հետո ազատ ժամանակ աշխատել են որպես հանդերձարանում,  «Կրոկուս սիթի հոլ»–ում կարողացել են շենքից դուրս բերել մոտ հարյուր հոգու, իսկ նրանցից հետո ևս մի քանի հարյուր մարդ փախել է նույն ելքով։

Մարտի 22-ի երեկոյան զինված անձինք ներխուժել էին Մոսկվայի մարզում գտնվող «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահ, որտեղ պետք է ելույթ ունենար «Պիկնիկ» խումբը։ Նրանք կրակ էին բացել մարդկանց վրա, ինչպես նաև հրկիզել շենքը։ Ահաբեկչության հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]